top of page

Բարի գալուստ

տոնական Հայաստան

Այցելեք մեզ ցանկացած ժամանակ և կհայտնվեք անմոռանալի իրադարձությունների մեջ, որոնք Ձեզ կտեղափոխեն դեպի վաղեմի ժամանակները: Սպասում ենք Ձեզ Բյուրականում՝ գյուղական միջավայր, հնագույն կենցաղ, ավանդույթներ...

Մեր ծրագրերն են՝

Ժողովրդական տոներ և ծեսեր - ազգային երգեր, պարեր և խաղեր, դիմակավորված ներկայացումներ և ծիսական տիկնիկներ

Հեքիաթի ժամ - Ստվերների և տիկնիկային թատրոն

Արհեստներ և արվեստներ – Կավագործություն, գեղանկարչություն, դարբնագործություն, տիկնիկագործություն, երաժշտական գործիքների պատրաստում և ներկայացում

Էթնիկ ուտեստներ – լավաշի ծես, էրիշտայի, սուջուխի և այլ ազգային ճաշատեսակների ներկայացում  

Այգեգործություն – հողի մշակում, բերքահավաք

Էքսկուրսիոն ծրագիր - ուսումնական խաղեր, քայլարշավ, ձիարշավ, աստղադիպարան, սրբավայրեր, ուխտագնացություն

Միջազգային փառատոն – մշակութային երկխոսություն և փոխանակություն

Այցերի ժամանակացույց
ամեն շաբաթ կամ կիրակի

1 օրանոց ծրագիր՝ ժամը 12:00 -ից մինչև 17:00՝ էքսկուրսիա,  ժող արվեստների, ազգագրություն, երգ, պար, խաղեր և ուտեստ: 

տոնական
օրեր

2 օրանոց ծրագիր, նախատոնակից մինչև տոն: 1 օրանոց ծրագրին կավելանա երեկոյան հեքիաթի ժամը և գիշերակացը:

արձակուրդի շաբաթ

6 օրանոց ծրագիր, կապված սեզոնային արձակուրդների հետ: Առաջարկվածից բացի, կավելանան նաև գյուղից դուրս ծրագրեր:

Կատարվում են նաև խմբակային պատվերներ ըստ նախապես որոշված ծրագիր-ժամանակացույցի: 

Ձմեռային տոներ՝
Կաղանդ, Նոր տարի, Սուրբ ծնունդ, Ջրօրհնեք,Սուրբ Սարգիս, Տրնդեզ, Բարեկենդան  
Գարնանային տոներ՝
Մեծ պաս, Միջինք, Ծաղկազարդ, Զատիկ  
Ամառային տոներ՝
Համբարձում, Վարդավառ, Աստվածածին  
Աշնանային տոներ՝
Սրբխեչ, Թարգմանչաց, Նավասարդ, Բերքի տոն
Միջազգային փառատոն
"Հայաստանը Խաղաղության Խաչմերուկում"
Սեպտեմբերի 7 - 10, 2017թ

 07.09 Խաղաղության մշակույթ՝  Բյուրականում

08.09  Արվեստ և Արհեստ ՝               Գյումրիում,
09.09  Էթնիկ ուտեստներ ՝               Աշտարակում
10:09   Գալա Համերգ  ՝                       Երևանում
միջոցառումներ
մեր հասցեն է՝
Մոտենում է Համբարձման տոնը ...                 
«Տոնացույց» կենտրոն 

Արագածոտնի մարզ

Բյուրական 16, տուն N12.

հեռ. +374 93 311301

Երևանի Կիլիկիայի ավտոկայանից մեզ մոտ կարող եք գալ ավտոբուսով: Իջեք գյուղամեջի աղբյուրի մոտ և այդ խաչմերուկից թեքվեք աջ ու գնացեք դեպի գյուղի Ակումբի շենք: Մենք գտնվում ենք Ակումբի հետևի զուգահեռ փողոցի վրա: 

 

             Երանից                       Բյուրականից      

ժամը    10:30                                   08:30

              13:30                                   12:00

              15:30                                   16:00

              17:30                                   18:00

              21:00                                   20:00

 

Գինը՝ 400 դրամ

Սրբ.Սարգիս, Տրնդեզ, Բարեկենդան

Զատիկ

Համբարձում

© 2014 «Тонацуйц». Сайт создан на Wix.com

bottom of page